«Ըստ նորահայտ երիտբոլշևիկների` սաղ պետք է քանդենք ու նորը «կառուցենք»». Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ եկեղեցու դեմ նման պայքար մեկ էլ առաջին սերնդի հայ բոլշևիկներն էին տանում։ Ու սա հեչ պատահական չի, որովհետև բոլշևիզմը ոչ թե կոմունիզմի իմպլեմենտացի է, այլ տոտալիտար քաղաքական արժեհամակարգ։ Բոլշևիկ կարող է լինել նաև թունդ ազատականը, քաղաքական աղանդավորը, մեծամիտ արվեստագետը, անհայրենիք գործարարը ու այսպես շարունակ։
Բոլշևիզմի յուրահատկություններից է անցյալի տոտալ մերժումը՝ ռեվոլյուցիա էվոլուցիայի փոխարեն կարգախոսով։ Ըստ այս նորահայտ երիտբոլշևիկների՝ մենք ոչ պետություն ենք ունեցել, ոչ բանակ, ոչ եկեղեցի։ Սաղ պետք է քանդենք ու նորը «կառուցենք»։ Իսկ հիմա գտեք տարբերություն սրանց կոչերի ու լենինյան սկզբունքների միջև։
Բորշևիկների համար, բացի իրենց իդեալներից, չկա ոչ մի սրբություն։ Դրա համար էլ 20-րդ և 21-րդ դարի հայ բոլշևիկներն ուրախանում են, երբ թուրքն իրենց իդեալներից տարբերվող գաղափարներ ունեցող այլ հայերի է գերեվարում կամ սպանում։
Այս բարբարոս բոլշևիկներն էին նաև ժամանակին քանդում մեր հեթանոսական ժառանգությունը։ Սկզբունքը նույնն էր՝ մերժել ու ավիրել այն ամենն, ինչ անցյալ է։
Բոլշևիկները նաև արմատական իդեալիստներ են։ Սրանք բոլոր դարերում միշտ երազում են ունենալ պեռաշկի խեղդող, փափախ դնող, քյաֆթառ առաջնորդ։
Հետաքրքիր է Վեհափառի անձի հետևից ընկածներն ի՞նչ կանեին, եթե ապրեին Մեդիչիների ժամանակաշրջանի Իտալիայում: Երևի յուրաքանչյուր ոչ պեռաշկի խեղդող Պապին կվառեին, Ֆլորենսիան էլ կբլցնեին»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
145Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
101515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50512.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63510.09.2026, 16:12