«ԱՄՆ-ը կբարձրացնի Հյուսիսային Կորեայի կողմից ՌԴ-ին բալիստիկ հրթիռների փոխանցման հարցը». Քիրբի
![]() 1695 Չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ., 17:18 ԱՄՆ-ը հունվարի 10-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում մտադիր է բարձրացնել Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր փոխանցման հարցը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին: «Ռուսաստանի Դաշնությունն ԱՄՆ-ի և Եվրոմիության երկրների կողմից պատժամիջոցների պատճառով լրջորեն ավելացրել է ռազմատեխնիկական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, որը, ենթադրաբար, բալիստիկ հրթիռներ, արձակման կայանքներ և այլ հարակից սարքավորումներ է փոխանցել Ռուսաստանին: Հունվարի 10-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում մտադիր ենք բարձրացնել այդ հարցը: Հունվարի 9-ին 47 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, ԱՄՆի, Վրաստանի, Ֆրանսիայի, Արգենտինայի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների գնումը, ինչը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերը»,- ասել է Քիրբին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
