«Քաղաքապետարանի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը». Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Ավագանու վերջին նիստից առաջ, երբ դեռ ընդունված չէր կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների կտրուկ թանկացման որոշումը, հարցում էի ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու համար, թե արդյոք Երևանում նախատեսվո՞ւմ է բյուջեով կամ այլ միջոցներով կառուցել ավտոկայանատեղիներ։ Պատասխանել էին, որ 2024թ. բյուջեով նախատեսված չէ ավտոկայանատեղիների կառուցում։
Ի դեպ, իմ հարցը ոչ միայն 2024-ի բյուջեով կառուցելուն էր վերաբերում, այլ ընդհանրապես՝ կայանատեղիներ կառուցելու ծրագիր ունենալ-չունենալուն: Ուշագրավն այն է, որ իմ հարցումներին իրար հակասող պատասխաններ էին տվել քաղաքապետարանի տարբեր վարչությունները: Մի պատասխանում գրել էին, որ ավտոկայանատեղիների կառուցում 2024թ. բյուջեով նախատեսված չէ, իսկ մյուսով գրել էին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու բակում նախատեսում են ավտոկայանատեղիների կառուցում: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:
Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի անորակ ու անարդյունավետ պետական կառավարումը վարակիչ հիվանդության պես փոխանցվել է ՔՊԿ-ի ազդեցության տակ հայտնված կառույցներին»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
31509.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
40407.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
49806.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85629.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
92129.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
106225.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115423.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
117722.09.2026, 21:24