Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեր տապալվելու ձայնն այնքան բարձր կլինի, որ շատ սերունդներ կլսեն ու կհիշեն». Բենիամին Մաթևոսյան

«Մեր տապալվելու ձայնն այնքան բարձր կլինի, որ շատ սերունդներ կլսեն ու կհիշեն». Բենիամին Մաթևոսյան
298
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 04:06

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջին արցախյան պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ Փաշինյանի նման մարդիկ, ովքեր 1990-ականներին Հայաստանում իշխանության էին եկել Ղարաբաղյան շարժման ալիքի վրա ու Արցախի շնորհիվ, ամբողջ թափով քարոզում էին, որ «Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին»: Ու 2023 թվականին իրականացավ նրանց՝ իր ձևով դիվային, իսկ քաղաքական բովանդակությամբ դավաճանական ծրագիրը: Սակայն «անսպասելիորեն» պարզվեց, որ Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն չեն ցանկանում բացել սահմանները, այլև համարում են, որ հայկական Ջերմուկը, Սյունիքը և այլ տարածքները «պատմական թյուրքական հողեր են»։
Դուք, հուսալով, որ թուրքական լիրան ու ադրբեջանական մանաթը «կհոսեն Հայաստան», հանձնեցիք Հայաստանի պաշտպանության հիմքը՝ Արցախը, թշնամուն մոտեցնելով ՀՀ սահմաններին, և արդեն 2024-ի սկզբին, Արցախի անկումից ընդամենը մի քանի ամիս անց, թշնամուց շատ կոպիտ քաղաքական ապտակ ստացաք:
Հույս չկա, որ ինչ-որ կերպ կփոխվեք։ Հույս չկա նաև, որ հասարակության այն մասը, որը հավատում էր Փաշինյանի հեքիաթներին, որ «բացի Արցախից, մենք Ադրբեջանի հետ այլ խնդիրներ չունենք» կփոխվի, ինչը նշանակում է, որ մենք կշարունակենք մեր «ազատ անկումը»: Եվ մեր տապալվելու ձայնն այնքան բարձր կլինի, որ շատ սերունդներ կլսեն ու կհիշեն դա:
Հ.Գ. Իսկապես կուզենայի տեսնել, թե հիմա ինչ պիտի ասեն նրանք, ովքեր կոչ էին անում «ուղիղ, առանց միջնորդի բանակցություններ վարել Բաքվի և Անկարայի հետ»։ Допрыгались?
Ձեր կեղտոտ ձեռքերի վրա, որոնցով դուք գրում էիք զզվելի գարշանքներ, և ձեր կեղտոտ բերաններին, հայերի մի քանի սերունդների արյուն է, և դուք չեք կարող խուսափել ձեր կատարած չարիքի համար պատասխանատվությունից»: