Զելենսկին երկիրը լքած տղամարդկանց կոչ է արել վերադառնալ
![]() 985 Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 21:42 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տալլինում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու և տնտեսությանն աջակցելու համար իր երկրին անհրաժեշտ են զինվորական տարիքի ուկրաինացիներ, ովքեր մեկնել են արտերկիր։ «Մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, ովքեր խախտել են Ուկրաինայի օրենքները և մեկնել արտերկիր։ Եթե այդ մարդիկ զինվորական տարիքի են, ուրեմն պետք է լինեն Ուկրաինայում և օգնեն Ուկրաինային։ Ես չեմ խոսում այն մասին, թե ով է հիմա ռազմաճակատում կամ ով չէ, մենք ունենք համապատասխան օրենք. բայց սա էթիկայի և բարոյականության հարց է»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ ռազմաճակատում կռվող մեկ զինվորի համար անհրաժեշտ է 6-8 հարկատուի գումար։ «Եթե դու Ուկրաինայում ես, նույնիսկ եթե առաջին գծում չես, եթե աշխատում ես և հարկեր ես վճարում, ուրեմն դու նաև ներդրում ես անում ու պաշտպանում ես երկիրը։ Բայց եթե զինվորական տարիքի ես և գտնվում ես արտերկրում, Ուկրաինայում հարկեր չես վճարում և ապօրինի լքել ես երկիրը, ապա հարցեր են ծագում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ «Եթե մենք ուզում ենք փրկել Ուկրաինան և Եվրոպան, ապա մենք բոլորս պետք է մտածենք, թե ինչպես օգնել Ուկրաինային։ Մենք կարող ենք լինել մարտի դաշտի քաղաքացիներ կամ աշխատող և հարկ վճարող քաղաքացիներ։ Հակառակ դեպքում՝ չկա փող բանակի համար, ուրեմն և չի մնա մեկը, ով կկարողանար պաշտպանել Ուկրաինան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
