Վրաստանում պահանջում են Սամեբայի տաճարից հեռացնել Ստալինի պատկերը

Վրաստանում քաղաքացիներն ստորագրահավաք են սկսել և պահանջում են Թբիլիսիի Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարից հեռացնել խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի պատկերը, գրում է aliq.ge-ն:
Ըստ ստորագրահավաք սկսած քաղաքացիների՝ անհասկանալի է, թե ինչու են Սամեբայի սպասավորները թույլ տվել տաճարում ցուցադրել խորհրդային բռնապետի պատկերը։ Ստորագրահավաքի տեքստում նշվում է, որ սա ռուսական սրբապատկերի կրկնօրինակված տարբերակն է, որը խիստ բացասական արձագանք է ստացել անգամ Ռուսաստանում: Նշվել է, որ Սուրբ Մատրոնային Ստալինի այցը հորինված պատմություն էր։
«Սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինը, որի անունը կապված է Վրաստանի խորհրդայնացման, երկրում արյունահեղման և քաղաքակիրթ աշխարհից Վրաստանի երկարաժամկետ բաժանման հետ, չպետք է ցուցադրվի վրացական տաճարում։ Ստալինի իշխանության դարաշրջանը կապված է 1937 թվականի բռնաճնշումների հետ, որոնց զոհ գնացին մեր հայրենակիցներից շատերը, այդ թվում՝ գնդակահարվեցին տասնյակ հազարավոր հոգևորականներ, ինչպես նաև՝ բոլշևիկյան վարչակարգի դեմ անհավասար պայքարում զոհվեց Վրաստանի ամենափայլուն պատրիարքներից մեկը՝ Սուրբ Ամբրոսի Խելաիան։
Այս փաստը վիրավորում է ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված, գնդակահարված ու աքսորված հազարավոր մեր հայրենակիցների հիշատակը։ Ինչպես նաև՝ այդ քայլը մենք համարում ենք վիրավորանք ստալինյան ռեժիմի կողմից բռնադատվածների ընտանիքներին։ Բացի այդ, սա այն գաղափարի անտեսումն է, որի համար պայքարում էին պարոն Զվիադ Գամսախուրդիան և պարոն Մերաբ Կոստավան»,- նշված է ստորագրահավաքի տեքստում:
Վրաց պատրիարքարանը նախատեսում է «փոփոխություններ կատարել» Սամեբայում Ստալինին պատկերող սրբապատկերում։ Այս հայտարարությունն այսօր՝ հունվարի 11-ին, տարածել է պատրիարքարանը. «Կդիմենք նվիրատուներին, որպեսզի իրենք համապատասխան փոփոխություններ կատարեն սրբապատկերում կամ մենք կանենք դա»:
Ըստ պատրիարքարանի՝ այս քայլի պատճառը Սուրբ Մատրոնայի հետ Ստալինի հանդիպումը հաստատող անբավարար ապացույցներն են, և այն փաստը, որ «Սամեբայի տաճարում հանգչող Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա պատկերված դրվագներից մեկի պատճառով վերջին օրերին չեն լուծվել հակասական խոսակցություններն ու ընդհանրումները, ինչին մի տեսակ քաղաքական տեսք է տրվել։ Միաժամանակ պատկերակը դարձավ բոլորովին չարդարացված հարձակողական գործողությունների պատրվակ, և լարվածությունն էլ ավելի մեծացավ»:
Ի դեպ, երեկ՝ հունվարի 10-ին, ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Ալտ-Ինֆո»-ի անդամները հավաքվել էին քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեի տան դիմաց: «Ալտ-Ինֆո»-ի անդամները բողոքում են Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարում Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ լցնելու դեմ, որտեղ պատկերված է նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը։
Հունվարի 9-ին Փերաձեն սոցցանցում տեսանյութ է տարածել, որում երևում է, որ Իոսիֆ Ստալինին պատկերող սրբապատկերին ներկ է լցված: ՆԳՆ-ն երեկ հետաքննություն է սկսել ներկ լցնելու փաստի առթիվ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ մանր խուլիգանություն։
Մինչ այդ սոցցանցերում հունվարի 7-ին պատկերակի մասին ֆոտո և վիդեո նյութեր էին տարածվել. սարկավագ Իլիա Ճիղլաձեն գրել էր, որ Սամեբայի (Սուրբ Երրորդության) տաճարում պատկերված Սուրբ Մատրոնայի սրբապատկերի հետ Իոսիֆ Ստալինն է պատկերված:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
145Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
101515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50512.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63510.09.2026, 16:12