ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին. #CNN

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան և ռազմանավերը ուրբաթ գիշերը հարվածներ են հասցրել Եմենում հութիների խմբավորման ռազմական օբյեկտներին, հաղորդում է CNN-ը:
Գործողության շրջանակներում ԱՄՆ-ը գործի է դրել կործանիչներ, ռազմանավեր և սուզանավեր։ Հարվածներ են հասցվել նաև Tomahawk թևավոր հրթիռներով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է տեղեկությունը՝ հարվածներն անվանելով «պատասխան՝ Կարմիր ծովում հութիների աննախադեպ հարձակումների»: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում «առանց վարանելու» լրացուցիչ միջոցներ կձեռնարկի։
«Մերձավոր Արևելքում մենք հավատարիմ ենք մեր գործընկերներին՝ օգնելու նրանց պաշտպանվել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներից, այդ թվում՝ հութիներից։ Նրանք սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»,- իր հերթին ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատար Ալեքս Գրինկևիչը:

«Պուտինը երբեք չի հրաժարվել բանակցություններից և կպատասխանի, եթե Զելենսկին զանգահարի նրան». Ուշակով
7313:42
Արարատ Միրզայանը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
7312:00
«Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս». Վարդան Ոսկանյան
7311:54
«Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում». Թրամփ
11711:36
«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
8409:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
7709:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
14803:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
14301:06