«Եմենի վրա հարձակման համար ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բարձր գին կվճարեն». Հուսեյն ալ-Էզզի

2044
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 10:24
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բարձր գին կվճարեն երկրին հասցված զանգվածային հարվածների համար, այս մասին հայտարարել է Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը:
«Անկասկած, Ամերիկան և Բրիտանիան կկրեն այս ագրեսիայի բոլոր հետևանքները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է «Անսար Ալլահ»-ի կառավարությունում փոխարտգործնախարար Հուսեյն ալ-Էզզին:
Հութիների առաջնորդ Աբդուլ Մալեք ալ-Հութինն էլ հայտարարել է, որ Եմենի վրա ԱՄՆ-ի ցանկացած հարձակում անպատասխան չի մնա և զգուշացրել, որ պատասխանը շատ ավելի մեծ կլինի, քան ծովում ամերիկյան նավերի վրա հարձակումը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել հութիների դեմ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով, այդ թվում՝ Tomahawk հրթիռներով:

«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1414:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
2013:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
3313:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
3313:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
5313:24
«Ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած՝ վերցնելու ենք». Նիկոլ Փաշինյան
3813:18
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25 տոկոս». Նիկոլ Փաշինյան
6413:12
«Գագիկ Խաչատրյանը վազելով պիտի գնա, նայի՝ թոշակը նստել ա, թե չէ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4513:06