Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Աստանայում ապամոնտաժել են Նազարբաևի հուշարձանը

Աստանայում ապամոնտաժել են Նազարբաևի հուշարձանը
1170
Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 17:56

Աստանայում ապամոնտաժվել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Էրմեքբաևի հրամանով Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի անունը կրող ազգային պաշտպանական համալսարանը՝ Էլբասին, վերանվանվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության ազգային համալսարան։ Ներկայում հուշարձանը ժամանակավորապես պահպանվում է ՊՆ շենքերից մեկում։