Ջերմուկում, Սիսիանում կան փակ ավտոճանապարհներ, Գորիսում բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․ «Հունվարի 12-ին՝ ժամը 20։25-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն- Տաթև և Տաթև - Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գորիսի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Սպիտակի, Վարդենիսի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
30809.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
39607.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
49006.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85329.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
91829.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
105925.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115123.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
117422.09.2026, 21:24