Փաշինյանը պատասխանել է Ալիևին

Բաքվի վերջին հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գավառ քաղաքում անցկացվող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։ Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի հայտարարություններն ընդամենը նախընտրական շրջանի հետ են կապված։
«Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է»,– ընդգծել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ փորձ է արվում միջանցքային խոսույթ ձևավորել ՀՀ նկատմամբ։
«Ընդ որում, երբ ասում ենք՝ մի րոպե, դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես են նրանք արձագանքում, ասում են՝ մենք նույն խոսույթն օգտագործում ենք Իրանի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ, այդ թվում՝ Հյուսիս–հարավ միջանցքի մասին, որն անցնում է ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան։ Մենք ասում ենք՝ շատ լավ, հասկանում եք, որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապի թեման կա, բայց…
Ու էլի զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին, որն այսօր էլ գոյություն ունի։ Մենք սրան արձագանքում ենք այսպես՝ ինչպես որ Իրանը տրամադրում է կապը Նախիջևանի հետ, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային տարբերակներով»,- հայտարարել է նա:

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
215Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
178Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
46401.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
39631.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
46830.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
59828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
59627.10.2026, 16:06