«Բերդ համայնքի` աղետալի վիճակում գտնվող ճանապարհները». ահազանգ

Օգտատեր Սոնա Մարալյանն ահազանգում է. «Ճանապարհը լուսանկարել եմ Բերդ քաղաքից դեպի Վերին Կարմիր Աղբյուր տանող հատվածից, որն ապահովում է
Բերդ, Վերին Կարմիր Աղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի, Չորաթան, Մովսես բնակավայրերի երթևեկությունը:
Թերևս, տեսնելով այս աղետալի վիճակը, բնակիչների կյանքի որակը ամենևին չի փոխվել, ինչպես ասվում է տեղական իշխանության կողմից. ամեն օր հարյուրավոր ավտոմեքենաներ երթևեկում են այս ճանապարհներով, Բերդի համայնքապետարան, բացի միջնակարգ կրթությամբ անձանց աշխատանքի ընդունունելն ուրիշ գործառույթ չունե՞ք: Համայնքի բնակիչների կողմից ձևավորվող բյուջեն օգտագործեք համայնքի խնդիրները լուծելու նպատակով:
Ըստ Տեղական Ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքի հոդված 12-ի՝ համայնքի պարտադիր խնդիրներից են համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը:
Սա բողոք չէ, որպես Բերդ համայնքի բնակիչ՝ ունեմ իմ իրավունքը և պարտականությունը, համայնքին վերաբերող յուրաքանչյուր խնդիր բարձրաձայնել, համայնքում կատարվող յուրաքանչյուր անօրինական գործողություն չհանդուրժել:
Հույս ունեմ գոնե կարողացա հիշեցնել»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
30809.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
39607.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
49006.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85329.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
91829.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
105925.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115123.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
117422.09.2026, 21:24