Մալդիվները Հնդկաստանից պահանջել է դուրս բերել իր բանակը

Մալդիվների Հանրապետությունը Հնդկաստանին խնդրել է մինչև մարտի 15-ը դուրս բերել հնդիկ զինվորականներին իր կղզիներից: Այս մասին հայտնում է մալդիվյան Sun Online թերթը՝ վկայակոչելով Մալդիվների նախագահի վարչակազմի հանրային քաղաքականության գծով օգնական Աբդուլա Նազիմ Իբրահիմին։ «Հնդիկ զինվորականները չեն կարող մնալ Մալդիվներում։ Սա նախագահ Մուհամեդ Մուիզզուի և ներկայիս վարչակազմի քաղաքականությունն է»,- ասել է Իբրահիմը: Նրա խոսքով՝ հանրապետության ղեկավարը պաշտոնապես խնդրել է Հնդկաստանին՝ մինչև մարտի 15-ը դուրս բերել զինվորականներին։
Իբրահիմը հիշեցրել է, որ Մալեն և Նյու Դելին ստեղծել են բարձր մակարդակի խումբ՝ բանակցելու զորքերի դուրսբերման շուրջ։ Այս խմբի առաջին հանդիպումը կայացել է կիրակի օրը։ Այն քննարկել է հնդիկ զինվորականների դուրսբերման ժամկետները։
Հրատարակության տվյալներով՝ Մալդիվներում 88 հնդիկ զինվորական կա։
Հնդկաստանը և Մալդիվները պաշտպանական ոլորտում համագործակցում են 1988 թվականից, երբ հնդկական բանակը նախագահ Մաումուն Աբդուլ Գայումի խնդրանքով օգնեց վերջինին հաղթահարել «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» խմբավորման ապստամբության փորձը: Այս համագործակցությունը, որը ներառում էր ուսուցում, սարքավորումների և զենքի փոխանցում և օբյեկտների կառուցում, վայելում էր Մալդիվների բոլոր քաղաքական գործիչների աջակցությունը մինչև 2017-2018 թվականները, երբ նախագահ Աբդուլլա Յամինը սկսեց զարգացնել տնտեսական համագործակցությունը ՉԺՀ-ի հետ: Մալդիվների ներկայիս նախագահ Մույցզուն իր նախընտրական քարոզարշավում խոստացել էր դուրս բերել հնդիկ զինվորականներին կղզային հանրապետության տարածքից։

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4709:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9009:06
Սպասվում են տեղումներ
7807:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11903:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
232Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
143Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
126Երեկ, 22:48