Դանիան նոր միապետ ունի

Դանիայում տեղի է ունեցել Մարգարեթ II թագուհու՝ գահից հրաժարվելու արարողությունը, ինչի մասին նա անսպասելիորեն հայտարարել էր բոլորին դեկտեմբերի 31-ի իր ամանորյա ելույթում։ Գահից հրաժարվելը տեղի է ունեցել Պետական խորհրդի նիստում, որին մասնակցել են կառավարության անդամները՝ թագուհին, թագաժառանգ Ֆրեդերիկն ու նրա որդին՝ արքայազն Քրիստիանը (ապագա Քրիստիան XI-ը)։
Գահից հրաժարվելու փաստաթղթի վրա Մարգարեթի ստորագրությունն ինքնաբերաբար թագավոր է կարգում նրա 55-ամյա որդուն՝ թագաժառանգին, Դանիայի նոր միապետ Ֆրեդերիկ X-ին. նա չի թագադրվի և չի օծվի: Դանիական ավանդույթում չկա թագադրման կամ օծման արարողություն։
Դանիացիների 92%-ը Մարգարեթ II-ի թագավորումը գնահատում է՝ որպես լավ կամ շատ լավ։ Հրաժարականի որոշումն աննախադեպ է Դանիայի նորագույն պատմության մեջ։ Այդ մասին թագուհին հայտարարել է իր ամանորյա ելույթում։ 83-ամյա Մարգարեթը բացատրել է, որ 2023 թվականի փետրվարին, մեջքի վիրահատությունից հետո ինքը մտածել է՝ արդյոք ժամանակը չէ՞ «պատասխանատվությունը փոխանցելու հաջորդ սերնդին» և հասկացել է, որ հիմա ճիշտ ժամանակն է:
Մարգարեթը գահից հրաժարվելուց հետո կշարունակի մնալ Նորին Մեծություն: Նա կդառնա նաև ապագա թագավորի երկրորդ տեղակալը՝ ռեգենտը և կղեկավարի երկիրը իշխող միապետի բացակայության դեպքում, եթե, օրինակ, նա այցելի մեկ այլ երկիր:
Դանիայի միապետությունը Եվրոպայում ամենահինն է, որը սկիզբ է առել 10-րդ դարից: Ներկայում Դանիայում թագավորական ընտանիքի կողմից կատարվող պարտականությունները հիմնականում ծիսական բնույթ են կրում։

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4709:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9009:06
Սպասվում են տեղումներ
7807:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11903:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
232Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
143Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
126Երեկ, 22:48