«Ժողովրդի կյանքին մեռնեմ, ամենակարևոր գնահատողն ինքն է». Արտաշ Ասատրյան

ՀՀ օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց շնորհումը բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Նման կարծիք էր հայտնել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները ԱԺ հունվարի 15-ի նիստում ներկայացնելով:
Նախագծով առաջարկվում է օրենքից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի կոչումները:
«Ինչի՞ չտան, էդ մարդիկ ծնվել են՝ ծառայելու համար, սպորտսմեններ են ծնվել, էսօր չտան, չգնահատեն, բա հետո՞, ի՞նչ են ուզում անել, չեմ հասկանում: Պետք է խրախուսեն, թևեր տան»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է երգիչ Արտաշ Ասատրյանը: «Երբևէ չեմ ակնկալել կոչում, տան- չտան, մեր ձեռքից չեն կարա առնեն ժողովրդի սերն ու ծափերը: Ժողովրդի կյանքին մեռնեմ, ամենակարևոր գնահատողը ժողովուրդն է, գնահատել ու գնահատում է»,- նշել է երգիչը:

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
79928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
67024.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
69023.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
85620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
87019.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
185519.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
80919.10.2026, 11:48