««Նախկինների» օրոք Հայրենիք ունեինք, մայրերը երջանիկ էին, զավակները՝ ողջ». Մ. Հակոբյան
![]() 257 Երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ., 17:30 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն ու նիկոլները Արցախը հանձնեցին, Եռաբլուրն ու Եղբայրականը քաղաքներ դարձրեցին, Արցախի ռազմաքաղաքական վերնախավից ազատվեցին ու վստահ, որ ալիևի հետ հային հաղթեցին, այլևս սահմաններ չեն ճանաչում. քոչվոր ցեղի առաջնորդի Երևանը «էրիվան» անվանելը ճիշտ են համարում ու հավելում. «վայ, մենք ասել ենք, որ Նախիջևանը Հայաստան ա, որ Ղարաբաղը Հայաստան ա…» ու հաջորդում, որ ադրբեջանի հետ առանց միջնորդների երկխոսությունն ընդունելի է իրենց համար: Այս անհայտ ծագումով ու անցյալով մարդիկ, երբ աշխարհում բոլորը փորձում են ուժեղանալ, իրենք կոկորդ են պատռում, որ թղթի վրա գրված «խաղաղությունն» են բերելու, որտեղ Հայաստանն ամբողջական չի լինելու, իսկ Արցախ չի էլ եղել… Ու իրենք հաջողելու են, քանի դեռ իրենցից վախեցողներ ու համագործակցողներ կան Արցախի պաշտոնյաների մեջ, քանի դեռ հայեր կան, որ սրանց ստերը ճշմարիտ ընդունելով «նախկիններից» սարսափում են… իսկ «նախկինների» օրոք Հայրենիք ունեինք, մայրերը երջանիկ էին, զավակները՝ ողջ…»: Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
