«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին կանգնելու ու միավորվելու կոչով կդիմենք համայն հայությանը». հայտարարություն

«Հայկական Երազանք» կուսակցության և «Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորման հայտարարությունը. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ տարիներ շարունակ տարվող տարաբնույթ պայքարը, սադրիչ գործողությունները վերջին շրջանում թևակոխել են առավել բացահայտ ու ագրեսիվ փուլ:
Բանը հասավ նրան, որ խափանվեց տարիներ շարունակ Հանրային հեռուստաալիքով Ամենայն Հայոց Հայրապետի ամանորյա ուղերձի հեռարձակման ավանդույթը: Որոշակի ուժեր և անհատներ խնդիր են դրել ոչ միայն նսեմացնել եկեղեցու դերը հայոց իրականության մեջ, այլև այն հավասարեցնել Հայաստանում գործող տասնյակ կրոնական կազմակերպություններին:
Ինչպես դարեր ի վեր, այսօր ևս եկեղեցին լինելու է հայության միավորման և ապագա հաղթանակների կերտման լավագույն կենտրոնը: Ուստի, որպես աջակցության ակցիա, մի խումբ համախոհներով հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, կայցելենք Մայր Աթոռ, մեր որդիական խոնարհումն ու եկեղեցու կողքին այս դժվարին ժամանակներում կանգնելու ու միավորվելու կոչով կդիմենք համայն հայությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
143Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
100915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63410.09.2026, 16:12