«Ռադիո Սպուտնիկ»-ի ղեկավարն ափսոսանք է հայտնել. Վիշինսկու նամակը՝ ՀՌՀ նախագահին
![]() 1162 Երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ., 21:18 Ռուսաստանի և Հայաստանի լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատվություն են կրում երկու երկրների միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտի պահպանման համար: Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին ուղղված՝ «Ռադիո Սպուտնիկ»-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկու նամակում: Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարին ուղղված նամակում Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ՝ 2023 թվականի աշնանը, կայանի եթերում «հնչել են արմատական արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են «Ռադիո Սպուտնիկ»-ի խմբագրական քաղաքականությանը»։ Կայանի գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ «Սպուտնիկ» ռադիոն որպես իր առաքելություն է տեսնում արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ որպես ուժեղ և բարեկամ տերության արդար կերպարը՝ բարի մտադրություններով: Վիշինսկին նաև նշել է, որ Հայաստանի մեդիա տարածքում Ռուսաստանի և նրա ղեկավարության նկատմամբ, մեղմ ասած, ոչ կոռեկտության օրինակները նույնպես այնքան էլ քիչ չեն»: «Ռադիո Սպուտնիկ»-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ «հարյուր հազարավոր հայերի շրջանում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են և որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիատարածքն՝ ամենօրյա հետաքրքրության առարկա է, նման բաները չեն կարող դժգոհություն չառաջացնել»: Ռադիոյի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ իր նամակով սպառվել է եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով առաջացած տհաճությունը: «Հուսով եմ, որ «Տոսպա» ռադիոյի հետ մեր աշխատանքի շարունակությունը ռուս-հայկական արդյունավետ համագործակցության օրինակ կլինի»,-եզրափակել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին 30 օրով կասեցրել Է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիան: Պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» ուղիղ եթերի հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետի հասցեին հնչած կտրուկ արտահայտություններն են: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
