ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրոմիության առաքելության ընդլայնմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության ընդլայնմանը։ Այս մասին հայտնում է առաքելության մամուլի ծառայությունը։
«Ողջունում ենք Եվրոմիության առաքելության ընդլայնման վերաբերյալ ԵՄ Խորհրդի որոշումը։ Առաքելության հաստիքների ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասված է առաքելության X-ի էջում։
ԵՄ երկրների արտգործնախարարները դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 11-ին են որոշում կայացրել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: ԵՄ առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ 2 տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն՝ ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում Եվրոմիության առաքելության ընդլայնմանը:

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
205Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
173Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
45601.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
39231.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
46630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
61828.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
59628.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
59427.10.2026, 16:06