««Գոյը» աշխարհի լավագույններից է». Վարդան Պետրոսյան

«Գոյ» թատրոնը Երևանի և Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է, ինչ-որ առումով՝ լավագույնը՝ իր ուրույն մտածողությամբ, ձեռագրով, խաղաոճով։ Ճանաչել և ճանաչում եմ թատրոնի հիմնադիրներին, դերասաններից և, ընդհանրապես, ստեղծագործական խմբից շատերին, ծանոթ եմ խաղացանկին, տեսել եմ նրանց բացառիկ հետաքրքիր, ինքնատիպ, նորարարական ներկայացումները հենց ստեղծման օրից և առանց երկմտանքի ասում եմ, որ «Գոյ»-ը աշխարհի լավագույններից է։ «Գոյ»-ն իր մուտքով նոր շունչ բերեց մեր թատերական իրականություն, ստեղծեց մեզ համար միանգամայն նոր ավանդույթներ։ «Գոյ»-ը նաև եղել է հարթակ՝ նոր, համարձակ մտածողությամբ օժտված երիտասարդ ստեղծագործողների ինքնարտահայտման համար։ Նրա և ակադեմիական թատրոնի տեսակները, նպատակներն ու գործառույթները միանգամայն տարբեր են։ Օպտիմալացնել «Գոյ»-ը և միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, դա նույնն է ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։ Չի կարելի Գևորգ Բաշինջաղյանին խառնել Սալվադոր Դալիի հետ։ Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ։ Հարցերը պետք է լուծել ընդառաջ գնալով, ոչ թե լուծարելով կամ փակելով»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
143Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
100915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63410.09.2026, 16:12