ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է 90 հազար զինվոր
![]() 1117 Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 19:30 ՆԱՏՕ-ն ցանկանում է մոբիլիզացնել մոտ 90,000 զինծառայող փետրվարին մեկնարկող խոշոր զորավարժությունների համար, որի նպատակը Ռուսաստանին զսպելն է: Այս մասին հունվարի 18-ին հայտնել է գերմանական N-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Deutsche Presse-Agentur-ը։ Հեռուստաալիքը նշում է, որ «Կայուն պաշտպան» կոչվող զորավարժությունները ռազմական բլոկում ամենախոշորն են լինելու Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Հավելվում է, որ զորավարժությունների սցենարը լինելու է Ռուսաստանի հարձակումը դաշնակիցների տարածքի վրա։ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, «Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում նրանցից մեկի կամ մի քանիսի դեմ զինված հարձակումը կհամարվի՝ որպես ամբողջության դեմ հարձակում»: Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Bild թերթը, վկայակոչելով Բունդեսվերի գաղտնի փաստաթուղթը, հայտնել էր, որ Գերմանիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական բախման, որը, իբր, կարող է տեղի ունենալ 2025 թվականին։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին նշել է, որ տարբեր սցենարների դիտարկումն առօրյա ռազմական գործերի մի մասն է, հատկապես բանակային պատրաստության ժամանակ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
