Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր

Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր
528
Հինգշաբթի, 18 հունվարի, 2024 թ., 20:24

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որով հստակ նկարագրվում է տարածաշրջանում տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային կապերի ապաշրջափակման հեռանկարը, կառուցվածքը, տրամաբանությունը և հիմնական սկզբունքները: Զրուցակիցները քննարկել են նաև սահմանազատման գործընթացի սկզբունքների և իրավական հիմքերի վերաբերյալ հարցեր: