Դե՞ն նետել, թե՞ ուտել. ինչ անել մուրաբայի հետ, որի վրա բորբոս կա

Երբեմն ջեմի կամ մուրաբայի տարան բացելիս նկատում ենք, որ դրա վերին շերտը պատված է բորբոսով։ Շատերն ուղղակի հանում են այս շերտը և ուտում մուրաբան։ Իսկ ոմանք ամբողջ տարան նետում են աղբարկղը։ Մուրաբան ճիշտ եփելու և ճիշտ պահածոյացնելու դեպքում այն կարելի է երկար պահել։ Թեև երբեմն անգամ ճիշտ պատրաստածն է փչանում։
Եթե ջեմը կամ մուրաբան սկսում են փչանալ, դրանց գույնն ու համը փոխվում են։ Եթե դրանք դառնում են դառը, թթու կամ տհաճ հոտ է գալիս, պետք է դեն նետել։ Սա նշանակում է, որ դրանց մեջ սկսել են բազմանալ բակտերիաներ ու վնասակար միկրոօրգանիզմներ։
Եթե խախտվում են պահածոյի պահպանման կամ պատրաստման տեխնոլոգիաները, դրա վրա հայտնվում է բորբոսասնկեր։ Բորբոսն ունի տոքսիններ, որոնք կարող են լուրջ թունավորումներ առաջացնել:
Եթե ջեմը կամ մուրաբան դառնում են հեղուկ, կամ հակառակը, թանձրանում են, ամենայն հավանականությամբ, փչացել են։
Բայց, այնուամենայնիվ, չկա միանշանակ պատասխան՝ կարելի՞ է ուտել բորբոսով պատված մուրաբան։ Բորբոսն ունի արմատային համակարգ, որը խորը թափանցում է արտադրանքի մեջ: Նույնիսկ եթե դուք հեռացնեք բորբոսի շերտը, սպորները դեռ կմնան և կշարունակեն տոքսիններ արտադրել:
Ուստի, եթե մուրաբայի մեջ բորբոսի թաղանթ է գոյացել, ապա ավելի լավ է այն դեն նետել՝ ինքներդ ձեզ չվնասելու համար։

Դոդոնը հայտարարել է, որ Մոլդովան չի կարող միանալ ԵՄ-ին առանց Մերձդնեստրի
9400:53
«Փաշինյանն Ալիևին խոստացել է հայ ժողովրդի հիշողությունից ջնջել ամեն հայկականը»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
7800:06
«Նոր ընտրությունները կարող են բխել Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերից». Դավիթ Անանյան
66Երեկ, 23:48
Արման Ծառուկյանը հրաժարվում է վերցնել Արցախի դրոշը (տեսանյութ)
92Երեկ, 23:36
Թրամփը պնդում է, որ Իրանը «շատ մեծ զիջումներ» է անում ԱՄՆ-ին
126Երեկ, 22:25
Ռումինիայի Ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծը
101Երեկ, 22:11
«Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
61Երեկ, 22:00
Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները գերազանցել են 2,4 միլիոնը. #Mash
124Երեկ, 20:57