Աջափնյակի մետրոյի կառուցմանը գործարարների՞ն են որոշել ներգրավել. «Հրապարակ»
![]() 1027 Շաբաթ, 20 հունվարի, 2024 թ., 09:48 «Հրապարակ»-ը գրում է․ «Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա կառավարության նիստ»,- կառավարության՝ հունվարի 18-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և, խոսքն ուղղելով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվեց, թե իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը: Հիշեցնենք, որ արդեն մոտ 5 տարի է՝ իշխանությունն «Աջափնյակ» կայարանն ավարտին հասցնելու մասին է խոսում, սակայն այդպես էլ այն կյանքի չի կոչվում, այլ մայրաքաղաքի ընտրությունների ժամանակ դառնում է փիառ-թեմա, որը ներկայացնում են գրեթե բոլոր թեկնածուները՝ խոստանալով ավարտին հասցնել: Ընդ որում, այդ կայարանի կառուցման աշխատանքների մեծ մասն իրականացվել է սովետական տարիներին, ու հիմա պետք է ընդամենը ավարտին հասցվի կիսատը։ Մենք տեղեկացանք, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է «Աջափնյակ» կայարանի կառուցման ծախսերին մասնակից դարձնել հայրենի գործարարներին՝ նրանցից ոմանց «վզին դնելով» այդ կայարանի կառուցման համաֆինանսավորման գործը: Մեր տեղեկություններով՝ գործարար Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի սեփականատիրոջն են առաջարկել ներդրում անել՝ 20 միլիոն դոլարի չափով, ու նա կարծես թե համաձայնել է, այլ գործարարների ներգրավելու ծրագրեր էլ կան։ Երևանի քաղաքապետարանից «Հրապարակի» այն հարցին, թե կա՞ նման ծրագիր, որ գործարարները ներգրավվեն «Աջափնյակ» կայարանի կառուցմանը, խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց, որ չունի նման տեղեկություն։ «Ես կճշտեմ՝ հասկանալու համար՝ առհասարակ կա՞ նման պրակտիկա, թե՞ չկա: Մինչ այս պահը որևէ նվիրատվություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է հետագային, դա նույնն է, որ ասենք՝ վաղը կարող է հրդեհ լինել: Ես ի՞նչ կարող եմ ասել, կլինի՞ հրդեհ, թե՞ ոչ»,- ասաց Կոստանյանը: Իսկ ի՞նչ միջոցներով է քաղաքապետարանը պատրաստվում կառուցել «Աջափնյակ» կայարանը։ «Դեռեւս հստակ չէ, քննարկման փուլում է, դեռ որոշում չկա»,- նշեց նա»։ |

Կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ
226Երեկ, 22:00
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
89Երեկ, 21:30
«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան (տեսանյութ)
51016.04.2026, 21:06
«Զվարթնոց»-ը հորդորում է թռիչքի ժամը պլանավորելիս հաշվի առնել Իսակովի պողոտայի խցանումները
124316.04.2026, 20:50
Լարսը փակ է բեռնատարների համար
66815.04.2026, 00:06
«Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտում է երթևեկության կանոնները (տեսանյութ)
73813.04.2026, 23:48
Նախատեսվում է ՎԻՎ գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի
59213.04.2026, 19:12
«Ավտոներկրողներն ահազանգում են». Գառնիկ Դանիելյան
98108.04.2026, 17:18
