Նախաքրիստոնեակա՞ն, թե՞ խորհրդային ժամանակներ. Լաստիվերի խորհրդավոր քարայրի քանդակները

«Իջևանի մոտակայքում, անտառապատ, գեղատեսիլ բլուրների վրա, ոչ այնքան խոշոր ժայռի մեջ, տեղավորվել է մի սովորական քարայր: Արտաքուստ այն ոչնչով չի տարբերվում Հայաստանի շատ անկյուններում ընկած հարյուրավոր քարայրներից: Բայց եթե ներս մտնեք, կբացվի մի հետաքրքիր տեսարան: Առաջին հայացքից կթվա, թե այդ խորդուբորդ նկարները քանդակված են շատ դարեր առաջ, ժողովրդի միջից դուրս եկած աշխատասեր վարպետների ձեռքով: Դրանք գեղջկական կյանքի պատկերներ են՝ բերքահավաք, գինու տոն, հայ շինականի դաշտային աշխատանք: Տղամարդկանց, կանանց և կենդանիների որոշ կերպարների բարձրությունը հասնում է երկու մետրի:

Ահա այսպես է 1976 թվականին հրատարակված «Հայաստանը այսօր» թերթն անդրադարձել Լաստիվերի նշանավոր քարայրի քանդակներին, որոնք այսօր երբեմն թյուրիմացաբար ներկայացվում են՝ որպես նախաքրիստոնեական հարթաքանդակներ, սակայն, իրականում , այդ քանդակների հեղինակը Խորհրդային Հայաստանի նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանն է, ով առավել հայտնի է իր մանրաքանդակներով:
Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քարայրը բնակեցված է եղել դարեր շարունակ, ինչի ապացույցն են այստեղից հայտնաբերված գտածոները:
Հայտնի է, օրինակ, որ քարանձավում 13-14-րդ դարերի մոնղոլական արշավանքների ժամանակ ապաստան է գտել տեղի բնակչությունը: Հետագայում այստեղ դարեր շարունակ իրենց աղոթքն են արել ճգնավորները, և այդ իսկ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
143Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
100915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55512.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63410.09.2026, 16:12