«Ղարաբաղյան խնդիրը լուծված է, Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի կարիքը չունի»․ Բաքուն սպառնում է Եվրոպային
![]() 236 Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 00:06 Հունվարի 22-ին մեկնարկած՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում չի հաստատվել ադրբեջանական պատվիրակության հավատարմագիրը: Ադրբեջանից արձագանքել են, թե այս քայլով փորձում են վրեժ լուծել «իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնած Ադրբեջանից»։ Բաքվից նշում են, թե ԵԽԽՎ կառույցն այլևս նշանակություն չունի իրենց համար, որովհետև Ադրբեջանը ժամանակին դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ՝ «Ղարաբաղյան խնդրի լուծման համար»։ Նշում են, թե ԵԽԽՎ-ն «աչք է փակել այն փաստի վրա», որ իբր «Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքը»: «Ղարաբաղյան խնդիրն արդեն լուծված է։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի կարիքը չունի»,- ասվում է Բաքվի տարածած պարզաբանման մեջ․ «Եթե ԵԽԽՎ-ն որոշի չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները և սահմանափակել նրա ձայնի իրավունքը, ապա ադրբեջանական պատվիրակության համար նպատակահարմար կլինի դադարեցնել իր գործունեությունն այդ կազմակերպությունում: Ակտուալ կդառնա նաև Ադրբեջանի դուրս գալը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի իրավասությունից»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
