ՀՌՀ-ն չեղարկել է արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը

Հունվարի 25-ին Sputnik Արմենիան 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ-ն միաձայն կողմ է քվեարկել, որ «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիայի չեղարկման կասեցումը վերացվի։ «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր՝ ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,- «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հակոբյանն ընդգծել է, որ բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։ «Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան և զրկել «Տոսպա»-ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,- նշել է նա։

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
5207:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
19900:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
19400:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
135Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
124Երեկ, 22:24
«Անտռուսիկի արկածներն Ազգային ժողովում». համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
96Երեկ, 21:12
«Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է». Արփինե Հովհաննիսյան
78Երեկ, 21:00
Համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
103Երեկ, 20:30