«Սահմանադրություն փոխելուց մինչև Հայաստանի «լղոզված սահմաններ» խոսույթները դաշտ են նետվում Ադրբեջանի պահանջով». ադրբեջանագետ
![]() 268 Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 00:30 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Փաշինյանը չարիք է․․․նա մեզ փորձում է կտրել մեր արմատից, նա մեզ նոր պատերազմի է տանում․․․», այս և այլ՝ որոշակիորեն էմոցիոնալ թվացող, բայց փաստական ճշմարտությունները անպակաս են մեր լրահոսից ու մեր կյանքից։ Բայց միշտ պակասում են ի՞նչ անել ու ինչպե՞ս հարցերի պատասխանները։ Նրանք, ովքեր փորձում են տալ այս հարցերի պատասխաններն իրենց հնարավորության սահմաններում թիրախավորվում են կամ աջակցություն չեն ստանում այս փուլում առնվազն, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ մարդիկ իրապես սպասում են լուծումների։ Ինձ համար մի հետաքրքիր բան եմ բացահայտել՝ մեր հանրային-քաղաքական տիրույթում առանձնանում են պայմանական ու պատկերավոր կերպով ասած՝ «Ցռան Վերգոների» ու «Փոքր Մհերների» խմբերը։ Առաջին խումբը վախկոտ է, անհամարձակ, քանի որ իր դեմ կարող են որոշ կոմպրոմատներ ու անհարմար դրվագներ ի հայտ գալ, իսկ մյուս խումբը՝ դա լավ ժամանակների, հարմար իրավիճակների սպասող մարդկանց խումբն է։ Բայց անկախ մեր խմբային ու անհատական տարբերություններից՝ մենք այդպես էլ չենք ուզում հասկանալ, որ եթե միասին որոշում չկայացնենք որևէ բան փոխելու, կլինի դա Փաշինյանին հեռացնելու, մեր երկիրը ոտքի հանելու կամ էլ նորմալ բանակցություններ վարելու, բարդ հարցեր տալու ու դրանց պատասխանները գտնելու հարցերում, ապա ոչինչ չի փոխվի, ամեն ինչ կբարդանա, բայց դրական փոփոխություն չի լինի, քանի որ մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք անում։ Վերջերս գործընկերներից մեկը մի լավ արտահայտություն արեց՝ նշելով, որ նախ պետք է միասին Հայաստանը պահենք, որ մեր ինքնության հավաքական տարածք լինի, որ այդ տարածքում շարունակենք իրար չսիրել, քննադատել, կռվել և չհանդուրժել։ Միտքս այն է, որ անկախ մեր տարակարծություններից, իրար չսիրելուց ու չվստահելուց՝ մենք ունենք միասնական սպառնալիք, ունենք իրավիճակ՝ դաժան ու ծանր, ոչ թե միայն այն պատճառով, որ ագրեսիվ հարևան ունենք, այլ այն պատճառով, որ մեր ղեկավարությունը փաստացի դարձել է այդ հակառակորդի ներկայացրած պահանջների ցուցակի կատարողը։ Նմանները համաշխարհային պատմության մեջ համարվում են կոլաբորացիոնիստներ՝ այսինքն հակառակորդի հետ համագործակցողներ։ Սա ինձ համար շատ ծանր է ընդունել, բայց դե փաստերն ակնհայտ են՝ սահմանադրություն փոխելուց մինչև Հայաստանի «լղոզված սահմաններ» խոսույթները դաշտ են նետվում մեր պետության ղեկավարի կողմից բացառապես Ադրբեջանի պահանջների շնորհիվ։ Դա փոխելու, կանխելու, դրականը բերելու համար ամեն մեկը պետք է պատրաստ լինի իր բաժին հանդուրժողականության, իր բաժին ներողամտության, իր բաժին համագործակցության ու պատասխանատվության, որ պահենք մեր տարածքը, մեր պետությունը, մեր ինքնությունն ու արժանապատվությունը, որ հետո լավ ժամանակներ գան ու էլի անհոգ ձևով շարունակենք կռվել ու քննադատել միմյանց՝ չվախենալով արդեն մեր պետության սահմանների, մեր ինքնիշխանության, մեր արմատների ու մեր արժանապատվության համար»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
315:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6014:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
6914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
11814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
12114:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
9313:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
16212:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
19211:31
