«Մեծերը չեն մահանում». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
![]() 824 Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 13:18 «Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՛ն, սիրում են միայն ու միայն մեկին». Պարույր Սևակ Այսօր լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան 100-ամյակը։ «Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլվում են մարդկանց հոգիներին, մտում մարդկանց սրտերը՝ սերնդե-սերունդ հարատևելու անխախտությամբ... Անչափելի և խոր և երկնամերձ բարձր սքանչելիքներ տվեց մեզ Պարույր Սեվակը... Նրա մեծությունը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն հուշարձանն է, որ ստեղծել է ինքը՝ մեծ բանստեղծը: Այդ սերը մաքուր ու հավերժական է: Գնալով այդ սերը կթանձրանա և կծավալվի գարնան զարթոնքի նման՝ հիացմունք և ուրախություն բերելով ժամանակի ու տարածության հեռուներում իրար հաջորդող սերունդներին...». Սերո Խանզադյան: «Տասնամյակներ է, ինչ Պարույր Սևակը իր ժողովրդի ու գրականության մեջ ապրում է մեկ ուրի՜շ կյանքով: Այդ ուրի՜շ կյանքը՝ բացակա, բայց ներկա գոյությունը, վիճակված է միայն մեծերին, նրա՜նց, ովքեր գալիս են ու չեն գնում, նրա՜նց, ում անունն ու գործը հավերժորեն ապրում ու մասնակցում է կյանքի կենդանի հորձանքին: Նրանք դառնում են լույս ու ոգի, բոլորի մեջ խոսող, բոլորի հետ զրուցող մի հարազատ ու մտերիմ ձայն, որոնց սպասում են, որոնց ապավինում: Այդ տարիների ընթացքում երբեք չի լռել նրա ձայնը, նա աոաջվա պես մասնակցել է բոլոր գրական ասուլիսներին, բոլոր բանավեճերին ու զրույցներին: Նրա մասին էլի խոսել են, ինչպես ապրող բանաստեղծի մասին են խոսում, փորձել են առնչվել նրա գրական ու մարդկային նկարագրին, փորձել են հասկանալ նրան, ճանաչել նրան ու հաղորդակցվել նրա հետ: Նրա ներկայությունը (ավա՜ղ, նաև բացակայությունը) զգացվել է միշտ և ամենուր, երբ խոսք է ասվել ժամանակակից գրականության մասին, ժամանակակից գրականության հեռանկարների մասին: Նրա ներկայությունը զգացվել է, քանի որ նա ապրել է բոլորի մեջ ե բոլորի հետ, քանի որ մեծերի ժամասակը երբեք չի վերջանում..․» |

«1604-ին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում». Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ (տեսանյութ)
12100:30
«Ավերվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
503Երեկ, 10:18
«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան
281Երեկ, 00:30
Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ
21920.04.2026, 18:30
«Անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելը շահարկել՝ որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ»․ Մանե Թանդիլյան
30620.04.2026, 18:12
Բացվել է «Քարե Չարենց» խորագրով ժամանակավոր ցուցադրություն (լուսանկար)
27219.04.2026, 22:30
Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը
55116.04.2026, 19:24
«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)
65215.04.2026, 22:24
