Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հրկիզել են NewsPress.am կայքի հիմնադիր Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport-ը

Հրկիզել են NewsPress.am կայքի հիմնադիր Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport-ը
469
Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 10:18

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանված Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում. բարեբախտաբար, տուժածներ չկան: Կան կասկածներ, որ ավտոմեքենան, որը պատկանում է հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին, միտումնավոր են հրկիզել։ Կատարվածի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։