Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Փաշինյանի ու Ղարիբաշվիլիի ասուլիսն` առանձնազրույցից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Փաշինյանի ու Ղարիբաշվիլիի ասուլիսն` առանձնազրույցից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
664
Ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ., 17:08

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

Առանձնազրույցից հետո կողմերը հանդես են գալիս մամլո ասուլիսով, որը ներկայացնում ենք ուղիղ միացմամբ: