«Զրոյացվող պետական քաղաքականություն, զրոյացվող դիվանագիտություն, կատարյալ անկում». Նարինե Դիլբարյան
![]() 257 Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 03:18 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զրոյացվող պետական քաղաքականություն, զրոյացվող դիվանագիտություն, կատարյալ անկում։ Նիկոլյան «խաղաղության խաչմերուկը» վերածվում է անձնատվության փակուղու։ Ահա ադրբեջանի ԱԳՆ պատասխանը ՔՊ բարի կամքին. «Ներկայացված քարտեզներն անօգուտ են, թերի և չեն արտացոլում իրական իրավիճակը…. այդ քայլը (նոր քարտեզներ տրամադրելը- Ն.Դ.) չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։ Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ը լալահառաչ ինքնախոստովանությունը՝ «այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը»։ Արդյոք որքա՞ն կարելի է նվաստանալ հակառակորդ պետության առաջ, իրենք դեռ ոչինչ, անձնական ընտրություն է, մի ողջ պետություն-հայրենիք նվաստացնել, ձեւախեղել, պատմությունը կեղծել, հանձնել-հանձնվել օտարի կամքին, միայն թե մնան իշխանության։ Այսպես չպիտի լինի։ Զրոյացումը վերջն է»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
