Հունաստանը խորհրդային զենք կփոխանցի Ուկրաինային

Հունաստանի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային հնացած սպառազինության համակարգերի փոխանցմանն այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ է տվել F-35 կործանիչներ վաճառել Աթենքին 8,6 միլիարդ դոլարով, գրում է Kathimerini-ն։
Հրատարակության համաձայն՝ երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունն արդեն տվել է անհրաժեշտ հանձնարարականները։
Կիևը կստանա ռազմական տեխնիկա և սարքավորումներ, որը չի օգտագործվում հունական բանակի կողմից։ Դրա դիմաց Վաշինգթոնը Աթենքին կտրամադրի հավելյալ օգնություն և 200 միլիոն դոլարի փոխհատուցում, համապատասխան առաջարկը ներկայացվել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նամակում՝ ուղղված Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։
Թե կոնկրետ ինչ է ներառվելու փաթեթում, չի բացահայտվում։ Բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հունաստանը զինված է Tor, Osa, S-300 հակաօդային պաշտպանության համակարգերով, ZU-23-2 զենիթային զինատեսակներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանը պատրաստվում է ԱՄՆ-ից գնել մինչև 40 F-35 կործանիչ։ Ըստ Bloomberg-ի, բացի այդ, Վաշինգթոնը մտադիր է Աթենքին անվճար մատակարարել երկու C-130H բեռնատար ինքնաթիռ, 10 շարժիչ P-3 ինքնաթիռների համար, երեք Protector դասի առափնյա պահպանության նավակ և 60 Bradley հետևակի մարտական մեքենաներ։
Հունվարի 6-ին Հունաստան կատարած այցի ժամանակ Բլինքենը վարչապետ Միցոտակիսից պահանջել է ընդլայնել ռազմական աջակցությունն Ուկրաինային և մի քանի օր ժամանակ է տվել՝ վերջնական պատասխան տալու համար: Նոյեմբերի վերջին հաղորդվել էր նաև, որ ԱՄՆ-ն նախատեսում է Կիևի համար Աթենքից գնել 75 հազար արկ՝ 47 մլն դոլարով։

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
3709:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8109:06
Սպասվում են տեղումներ
7207:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11603:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12501:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
227Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
142Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
125Երեկ, 22:48