«Հայոց Բանակը կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին»․ Արցախի թեմի առաջնորդ
![]() 590 Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 18:54 Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը բանակի օրվա առթիվ. «Պարոնա՛յք սպաներ, զինվորներ, սիրելի հայրենակիցներ, Հերթական անգամ միասնաբար նշում ենք Հայոց Բանակի տոնը, թեկուզ ոչ այնքան տոնական տրամադրությանբ և լիարժեք ուրախությամբ։ Անցնող մի քանի տարիները բավականին դժվար էին Հայոց Բանակի համար, իսկ 2023 թվականին նա կորցրեց իր ավագ զավակին՝ Արցախի Պաշտպանության Բանակին։ Երբ հետադարձ հայացք ենք գցում մեր անցած ճանապարհին և փորձում վերարժևորել մեր ընթացքը, անմտություն կլինի մեր կորուստները և ազգային գոյապայքարի վերջին ձախողումները վերագրել միայն մեր հայրենյաց պաշտպաններին, որովհետև բանակը ժողովրդի հայելին է և տեսանելի կերպով ցույց է տալիս մեր երկրի, պետականության առողջության մակարդակը։ Արցախյան վերջին պատերազմների ընթացքում մենք ականատես եղանք Հայոց Բանակի զինվորի և սպայի անօրինակ բազում սխրանքների։ Սա կնշանակի, որ կորած չէ մեր բանակի ներուժը և քաջաբար կռվելու կարողությունը, այլ մեր հավաքական տկարության պատճառով այսօր մեր Բանակը վիրավոր է և գտնվում է կազդուրման փուլում։ Ուստի սիրելիներ, այսօր առավել քան երբևէ, Հայոց Բանակը կարիք ունի մեր սիրո և անկեղծ հոգատարության։ Հավատալով մեր փառապանծ Բանակի արժանապատիվ ու հաղթանակած ապագային՝ կրկին անգամ շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր տոնի առիթով և աղոթում, որ Ամենակարող Աստված զորացնի հայ զորականի բազուկը և անսասան պահի Հայոց մեր երկիրը»։ |

Մահացել է Իրինա Շևչուկը
11016:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
14613:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
13912:24
Մահացել է Օլգա Գաբայանը
258Երեկ, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
48021.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
87816.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
78816.02.2026, 09:06
Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր պատգամը ուղղեց հայ ժողովրդին (տեսանյութ)
107712.02.2026, 23:30
