Ֆրանսիացի ֆերմերները հայտարարել են Փարիզի «ամբողջական շրջափակման» մասին

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը խորհրդակցություն է անցկացրել՝ կանխելու գործադուլավոր ֆերմերների կողմից Փարիզի արգելափակումը, հաղորդում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը: Ֆրանսիական ֆերմերների միությունը Jeunes agriculteurs d'Ile-de-France (Իլ-դե-Ֆրանսի երիտասարդ ֆերմերներ) հայտարերել է երկուշաբթի օրը՝ հունվարի 29-ին մայրաքաղաքի և շրջակա երեք դեպարտամենտների «ամբողջական շրջափակման» մասին, որպեսզի «ոչ մի բեռնատար չկարողանա մատակարարել քաղաքը»։ Ակցիան կտևի առնվազն հինգ օր։ Որոշ ֆերմերներ նույն օրը որոշել են նաև արգելափակել Եվրոպայում սննդամթերքի ամենամեծ մեծածախ շուկան՝ Ռունգիսը, հաղորդում է հեռուստաալիքը։
Դարմանինը հայտարարեց «զգալի պաշտպանական ուժերի» տեղակայման մասին՝ կանխելու Փարիզի և Իլ-դե-Ֆրանս շրջանի ցանկացած շրջափակում։
Ile-de-France-ի երիտասարդ ֆերմերները BFMTV-ին հայտնել են, որ «յոթ ճանապարհային արգելափակումներ կտեղադրվեն Փարիզի շուրջը՝ մայրաքաղաք տանող ճանապարհներին»:
Նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի կեսերից։ Նրանք դժգոհ են դիզվառելիքի գների առաջիկա բարձրացումից, Ուկրաինայից հացահատիկի ներկրման պատճառով եկամտի անկումից, բյուրոկրատիայից։ Ի նշան բողոքի՝ ցուցարարները գյուղտեխնիկայով փակում են ճանապարհները։
Վարչապետ Գաբրիել Աթալը մի շարք միջոցներ է առաջարկել ցուցարարների պահանջները բավարարելու համար, սակայն ֆերմերները դրանք անբավարար են համարել։

««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
5000:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
46Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
69Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
104Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
62Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
60Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
56Երեկ, 21:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
59Երեկ, 21:30