«Նույնն է, որ «դասական դոդիկը» դիմի քրեականին, թե` արի «խաղաղության» կամ «չհարձակման» պայմանագիր կնքենք». Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայմանավորվում, պայմանագիր են կնքում այն սուբյեկտները, որոնցից ամեն մեկն ինքն իր մեջ մյուս կողմին իրեն գոնե մոտավորապես հավասար է համարում՝ ԼԱՅՆ ԻՄԱՍՏՈՎ ՀԱՎԱՍԱՐ: Հիմա Ալիևն արդյո՞ք մեզ ու մեր երկրի ղեկավարին իրեն ու իր երկրին հավասար է համարում, որ մեզ հետ «խաղաղության» կամ «չհարձակման» պայմանագիր կնքի: Իհարկե, չի համարում: Դա նույնն է, որ «դասական դոդիկը», որին թաղի քրեական տարրերից մեկը միշտ հայհոյում է և ծեծում, այդ ամենը մի կողմ թողած մի օր դիմի նույն այդ քրեականին, թե… արի «խաղաղության» կամ «չհարձակման» պայմանագիր կնքենք:
Իրակա՞ն է: Ծիծաղելի է, չէ՞, պատկերացնում ե՞ք, քրեական այդ տարրի դեմքի արտահայտությունը ու հռհռոցը, երբ «դասական այդ դոդիկը» իրեն կդիմի նման մի հարցով:
Մենք պետք է ԱՐԺԱՆԻ լինենք «խաղաղության» կամ «չհարձակման» պայմանագրի, Ալիևը պետք է ներքնապես մեզ ԱՐԺԱՆԻ ՀԱՄԱՐԻ ԴՐԱ ՀԱՄԱՐ, այլ ելք չկա: Ավելին ասեմ, Ալիևն այն աստիճանի առավելության զգացումով է շփվում մեր ու մեր երկրի ղեկավարի հետ, որ, թեկուզ ամենաանմեղ թուղթն էլ եթե մի օր ստորագրի, իր ներքին լսարանի մոտ հեղինակություն կկորցնի՝ կարծես վերևի այն քրեական տարրը «դասական դոդիկի» հետ հարաբերություններում:
Մենք պետք է ԱՐԺԱՆԻ լինենք «խաղաղության» կամ «չհարձակման» պայմանագրի, իսկ դրան կարելի է հասնել ՄԻԱՅՆ և ՄԻԱՅՆ մեկ ճանապարհով՝ լինել ուժեղ, այլ ելք ՉԿԱ:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
139Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
99715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55312.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63210.09.2026, 16:12