Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի առաջարկներին

Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ սպառազինությունների վերահսկման և չհարձակման պայմանագրի վերաբերյալ առաջարկին։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, թե նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից կոչ են արել հայկական կողմին «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներին», սակայն, Հայաստանն, իբր, գործնական քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ»։
«Այս ուղղությամբ, հայկական կողմից միջոցներ ձեռնարկելու փոխարեն գործնական նշանակություն չունեցող առաջարկներ հնչեցնելը թյուրիմացություն է ստեղծում և անընդունելի է: Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն, որ, ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, իր երկիրը վարում է ռազմականացման լուրջ քաղաքականություն, վերջին տարիներին կնքվել են պայմանագրեր մի քանի միլիարդ դոլարի զենքի մատակարարման, ռազմական արդյունաբերության զարգացման համար, Հայաստանի այն պնդումը, թե լրջորեն են վերաբերվում խաղաղության գործընթացին, «քաղաքական շահարկում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտոնական Բաքվում կարծում են, թե նման «կողմնակալ հայտարարությունները» խոչընդոտում են տարածաշրջանում հետագա զարգացմանը և առաջընթացին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգման վրա»:
«Ադրբեջանը շարունակելու է իր ջանքերը և Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ թե խոսքով, այլ գործով»,- հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
196Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
168Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
44701.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
38731.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
46430.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
61628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
59428.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
59227.10.2026, 16:06