ԵՄ-ի պատճառով Amazon-ն ու iRobot-ը հրաժարվել են միավորման` 1,4 միլիարդ դոլար արժողությամբ առաջարկից

Amazon-ը և iRobot-ը պաշտոնապես հրաժարվել են միաձուլման՝ 1,4 միլիարդ դոլար արժողությամբ առաջարկից այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Եվրոմիությունում վերահսկվում էին հակամենաշնորհային մարմինների կողմից:
Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել մրցակցության վրա գործարքի հնարավոր ազդեցության վերաբերյալ, ինչը հանգեցրել է պաշտոնական հետաքննության: Գործարքից հրաժարվելուց հետո iRobot-ը հայտարարել է զգալի կրճատումների մասին, որոնք ազդում են իր աշխատուժի 31%-ի կամ մոտ 350 աշխատակցի վրա: iRobot-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Քոլին Էնգլը նույնպես լքում է իր պաշտոնը։ Թեև ընկերությունները չեն վկայակոչել ԵՄ-ի կողմից ճնշումը, սակայն վետոյի հավանական նշաններն ակնհայտ են եղել: Չնայած օրենսդրության հնարավոր փոփոխություններին, Amazon-ը և iRobot-ը որոշել են դադարեցնել գործարքը, այլ ոչ թե բախվել հետագա խնդիրների հետ: Գործարքը վերհսկվում էր նաև ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից, թեև այնտեղ այնքան ուշադրություն չէր գրավում, որքան ԵՄ-ում:
Amazon-ը քննադատել է կարգավորող մարմիններին՝ պնդելով, որ միաձուլման չեղարկումը կխոչընդոտի նորարարությանը և մրցակցային գնագոյացմանը:

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
3709:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8109:06
Սպասվում են տեղումներ
7207:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
11603:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12501:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
227Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
142Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
125Երեկ, 22:48