Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Վաղը կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Վաղը կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
621
Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 21:54

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հանդիպումը տեղի կունենա Իջևանի և Ղազախի հատվածում։

Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։