Բաստկետբոլի վահանակի ու կախիչի համար հեռացվեցին մարզպետն ու Քաղշինկոմիտեի ղեկավարը, իսկ դիրքերում արձանագրվող մահվան դեպքերի համար պատիժ չկա․ «Ժողովուրդ»
![]() 180 Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը չի արձագանքում հանրության կողմից բողոքներին և նախարարի հրաժարականի պահանջին: Այս տարի՝ 2024 թվականին, բազմաթիվ ողբերգական դեպքեր տեղի ունեցան Զինված ուժերում, մասնավորապես՝ հունվարի 9-ին ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի՝ 23-ամյա Կարեն Արայիկի Կարապետյանի վրա: Այդ դեպքերին հաջորդեց հունվարի 14-ի ձնահյուսի տակ մնացած Բենիամին Վալերիի Մանուչարյանի (ծնված 2003թ․), դեպքը: Այս դեպքերը հանրային լայն շրջանակներում առաջացրել են ՀՀ ՊՆ նախարարի և ԳՇ պետի պաշտոնանկության պահանջ: ՀՀ ՊՆ պաշտոնական հարցում էինք ուղարկել՝ հետաքրքրվելով՝ 1. Ի՞նչ է մտածում այս մասին Սուրեն Պապիկյանը: 2. Մարզասրահի բաստկետբոլի վահանակի ու կախիչի համար Նիկոլ Փաշինյանը մարզպետին ու Քաղշինկոմիտեի ղեկավարին հեռացրեց աշխատանքից, իսկ 2 զոհի համար չկա՞ պատիժ: Ի՞նչ է նախաձեռնել ՊՆ նախարարը: 3. Հատկապես Վարդենիսի դիրքերում դեպքերը շատ են. ի՞նչ վերլուծություն ունի ՊՆ-ն: 4. Նկատում ենք, որ դեպքերից հետո նախարարը գնում է դեպքի վայր, հրապարակվում են նրա խիստ հայացքով լուսանկարները, բայց դեպքերի կրկնությունից չենք խուսափում: Միայն դիրքեր գնալն ու նկարվելը ի՞նչ է տալիս ՊՆ-ին: ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, մեր այս հարցերին ի պատասխան, գրել էր. «ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան յուրաքանչյուր դեպքով հարուցվող վարույթներին զուգահեռ՝ անցկացվում են ծառայողական քննություններ, ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում համակողմանիորեն ուսումնասիրվում և վերլուծվում են մահվան դեպքերի հանգամանքներն ու պատճառները, ձեռնարկվում են միջոցներ առկա խնդիրների լուծման, հանցագործությունների կանխման, բացահայտման, կարգազանց և օրինախախտ զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Մյուս հարցերը անպատասխան են մնացել»։ Մանրամասները թերթի համարում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
170Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
207Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
165Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
366Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
311Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
366Երեկ, 20:52
