Հրապարակվել են զրոներով սկսվող համարանիշների մեկնարկային գները
![]() 1190 Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 22:54 2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ տեսակի հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք, աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։ Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Մուտք գործելուց հետո քվեարկությանը մասնակցելու համար սեղմում եք մենյուի «Քվեարկություն» ներդիրին, այնուհետև լրացնում եք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և սեղմում «Քվեարկել» կոճակը։ Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշ երի հատկացման էլեկտրոնային առաջին աճուրդը կանցկացվի Հայ աստանիՀանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թ. փետրվարի 1 ի թիվ 1-Ն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա մեջ, իսկ յուրաքանչյուր հաջորդ աճուրդն անց է կացվում 30 օրվա ընթացքում՝ հաշված նախորդ աճուրդի ավարտի օրվա հաջորդ օրվանից։ |

Կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ
234Երեկ, 22:00
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
92Երեկ, 21:30
«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան (տեսանյութ)
51216.04.2026, 21:06
«Զվարթնոց»-ը հորդորում է թռիչքի ժամը պլանավորելիս հաշվի առնել Իսակովի պողոտայի խցանումները
124916.04.2026, 20:50
Լարսը փակ է բեռնատարների համար
66915.04.2026, 00:06
«Թու թու թու Լավան» «BMW X5»-ով խախտում է երթևեկության կանոնները (տեսանյութ)
73913.04.2026, 23:48
Նախատեսվում է ՎԻՎ գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի
59313.04.2026, 19:12
«Ավտոներկրողներն ահազանգում են». Գառնիկ Դանիելյան
98208.04.2026, 17:18
