Կքննարկվի կիրակի օրերին «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղիներն անվճար դարձնելու նախագիծ

Երևանի ավագանու՝ փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստում կքննարկվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Փետրվարի 5-ին տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ:
Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, հերևաբար սույն որոշմամբ առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ՝ ազատելով հաշվարկված
ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից»,- գրել է նա:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
30609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
39507.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
48806.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85229.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
91729.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
105825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
117322.09.2026, 21:24