Հայտնաբերվել է Պուտինի գաղտնի նստավայրը` ՆԱՏՕ-ի սահմանների մոտ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նստավայր ունի Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում՝ Կարելիայում, Ֆինլանդիայի հետ սահմանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա: Պալատի մասին հայտնի է դեռևս 2016 թվականից, սակայն մինչ օրս այն չի հայտնվել ո՛չ լուսանկարներում, ո՛չ տեսանյութերում, գրում է գերմանական Bild պարբերականը:
Նստավայրին կարելի է հասնել միայն նավով կամ ուղղաթիռով: Վայրէջքի հարթակը գտնվում է հսկայական շենքի հետևում: Տեղի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ Պուտինն առնվազն տարին մեկ անգամ այցելում է Կարելիայի իր պալատ:
Դրոնով արված կադրերում երևում է ձկնաբուծարանը, որի արտադրանքը, հավանաբար, առկա է Պուտինի ճաշացանկում նրա այցերի ժամանակ: Գլխավոր շենքում կա ճաշասենյակ՝ 200 քմ մակերեսով։ Նստավայրի տարածքում կա նաև 4 մետրանոց ջրվեժ։
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները շուրջօրյա հսկում են պալատի հարևանությամբ գտնվող տարածքը: Երբ Պուտինը գալիս է նստավայր, պաշտպանությունն զգալիորեն ուժեղանում է։



««Թրամփի ուղու» պատճառով Հայաստանում կարող են հաստատվել ԱՄՆ հետախուզությունն ու մասնավոր ռազմական ընկերությունները»․ Շևցով
10220:55
«Հայաստանը որևէ իշխանության պահպանման անսպառ ռեսուրս չէ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
7817:48
«Քսան տարվա պարտավորություն՝ այսօրվա ծախսերի դիմաց»․ Դավիթ Անանյան
7717:42
«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»․ Արամ Թորոսյան
9517:18
Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով (տեսանյութ)
9317:12
«Իմ քաղաքականապես ակտիվ գործունեությունը շատերին դուր չի գալիս, հատկապես՝ գլխավորին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7217:00
«Իշխանության նպատակն է՝ էդգար Ղազարյանը չլինի խորհրդարանում, որ իրենց առավելագույնս կոմֆորտ զգան»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
7116:48
«Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան և Իսրայելը հիմա գոյություն չէին ունենա»․ Թրամփ
19716:13