«Լոնդոնը կարող է ճանաչել Պաղեստինը». Քեմերոն
![]() 1880 Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 15:24 Մեծ Բրիտանիան կարող է պաշտոնապես ճանաչել անկախ պաղեստինյան պետությունը՝ չսպասելով երկու պետությունների համակեցության հարցի շուրջ բանակցությունների ավարտին, եթե Գազայի հատվածում հրադադարից հետո ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդները լքեն անկլավը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնը Associated Press-ին տված հարցազրույցում: «Այդ ճանապարհին առաջին քայլը մարտական գործողությունների դադարն է, որն, ի վերջո, կվերածվի մշտական և հուսալի հրադադարի: Հակամարտության երկպետական լուծումն անհնար է, քանի դեռ Գազայի հատվածը վերահսկում են մարդիկ, որոնք հոկտեմբերի 7-ին հարձակում են գործել Իսրայելի վրա: Պաղեստինի ճանաչումը չի կարող տեղի ունենալ բանակցային գործընթացի հենց սկզբում, բայց այդ գործընթացի ավարտին սպասել նույնպես չի պահանջվում: Մենք պետք է պաղեստինցիներին ավելի լավ ապագայի հեռանկար տանք, ապագա, որտեղ նրանք կունենան սեփական պետությունը»,- ասել է Քեմերոնը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
