Երվանդ Քոչարի տարածանկարը` Փարիզի Պիկասոյի թանգարանում

Փարիզի Պիկասոյի թանգարանում բացվել է նոր ցուցադրություն, որի մեջ ընդգրկված է նաև հայազգի նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ Երվանդ Քոչարի աշխատանքներից մեկը:
Ցուցադրությունը նվիրված է կուբիզմի և աբստրակտ արվեստի մեծ պաշտպան, կոլեկցիոներ և 1920-30-ական թվականների ժամանակակից արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը, որի մաս է կազմում նաև Քոչարի՝ 1934թ. ստեղծած տարածանկարը:
Հանդիսանալով ժամանակի գեղարվեստական ավանգարդի առաջնորդ, Ռոզենբերգը վերափոխեց իր փարիզյան տունը՝ ի պատիվ այն արվեստագետների, որոնց այդքան սիրում էր: Այդ բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և դուստրերի հետ, նա յուրաքանչյուր սենյակ ձևավորեց մեկ նկարչի աշխատանքներով: Ընդհանուր առմամբ, 12 նկարիչներ և քանդակագործներ արժանացան այդ պատվին, նրանց ստեղծագործությունները ցուցադրվեցին ննջասենյակներում, հյուրասենյակում, ճաշասենյակում: Այս աշխատանքները զուգակցելով նաև կահույքի հետ՝ Լեոնս Ռոզենբերգը ստեղծեց ժանրերի անսովոր խառնուրդ:
Ընտրյալ արվեստագետների շարքում էր նաև Երվանդ Քոչարը. նրա 1934թ. ստեղծած տարածանկարը, որն այժմ պատկանում է Փարիզի Պոմպիդու կենտրոնի հավաքածուին, նույնպես ներառված է այս ցուցադրությունում:
Ցուցադրությունում կան նաև Մաէստրո Քոչարի արվեստին նվիրված այլ հղումներ և հիշատակություններ...
Ցուցահանդեսը բաց է 2024 թ. հունվարի 30-ից մայիսի 19-ը:
Ցուցահանդեսի կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:


Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
139Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
26016.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
99715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
56113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
55312.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
50212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
63210.09.2026, 16:12