«Մայրաքաղաքը ոչ միայն չի բեռնաթափվում, այլև առաջանում են նորանոր խնդիրներ»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Կարմիր գծեր»-ի տարեկան վճարը 160․000 դրամ դարձնելով՝ մայրաքաղաքը ոչ միայն չի բեռնաթափվում, այլ առաջանում են նորանոր խնդիրներ։
Մասնավոր ընկերությունների աշխատակիցները, հատկապես, միևնույն է ստիպված են լինում վճարելու այդ ահռելի գումարը։ Բացի այդ, շատերն ահազանգում են, որ վճարել են, սակայն մեքենան կայանել շատ հաճախ չի ստացվում ազատ ավտոկայանատեղիների բացակայության պատճառով։
Ըստ քաղաքապետարանի՝ փոքր կենտրոնում օրական միջինը 5000-ից 6000 մեքենա է կայանում։ Լավ կլիներ, որ նույն հաշվարկը կատարվեր հիմա։ Վստահ եմ, որ թանկացումից հետո էական փոփոխություն տեղի չի ունեցել։
Բացի այդ, քաղաքացիներին առաջարկվում է սեփական ավտոմեքենաներով կենտրոն իջնելու փոխարեն օգտվել հանրային տրանսպորտից։
Քաղաքային իշխանությունների կարկառուն ներկայացուցիչները փորձե՞լ են գոնե մեկ անգամ առավոտյան կամ երեկոյան՝ աշխատանքի ավարտից հետո, օգտվել հանրային տրանսպորտից։ Ինչպե՞ս են պատկերացնում այդքան քաղաքացու տեղափոխումը առանց այդ էլ գերծանրաբեռնված ավտոբուսներով։
Այս ամենից կարելի է ենթադրել, որ ավտոկայանատեղիների թանկացման իրական նպատակը քաղաքացու գրպանի հաշվին համայնքային բյուջեն համալրելն է, ոչ թե խնդիրը կարգավորելը»։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
30609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
39507.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
48806.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85229.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
91729.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
105825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
117322.09.2026, 21:24