Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հնարավոր է՝ ամերիկյան պատասխան գործողությունը շարունակական լինի»․ Արմեն Պետրոսյան

«Հնարավոր է՝ ամերիկյան պատասխան գործողությունը շարունակական լինի»․ Արմեն Պետրոսյան
212
Շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ., 15:18

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես և կանխատեսվում էր, գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն պատասխանել է հուվարի 28-ին հորդանանասիրիական սահմանին իր ռազմաբազայի դեմ իրականացված հարձակմանը։
Ամերիկյան օդուժի (որոշ տվյալներով նաև հորդանանյան ռազմական ինքնաթիռների մասնակցությամբ) բավականաչափ մասշտաբային գործողության թիրախում են հայտնվել Սիրիայի, Իրաքի տարածքներում գործող իրանամետ խմբավորումների, ԻՀՊԿ-ին ենթակա 85 հենակետեր։ Հարվածների հետևանքով ցայժմ հրապարակված զոհերի թիվը մոտ 2 տասնյակ է։
Իրանական և որոշ արաբական աղբյուրների համաձայն՝ հարձակման ենթարկված օբյեկտները հիմնականում նախապես էվակուացված են եղել։
Հնարավոր է՝ ամերիկյան պատասխան գործողությունը շարունակական լինի»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան