«Տրանսպորտի սակագների թանկացումն արվում է կասկածելի ֆինանսական սխեմայով». Դավիթ Խաժակյան

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեներով որոշելու խոստում տված իշխանությունը զլացել է անգամ հանրային քննարկում անցկացնել տրանսպորտային թանկացվող սակագների վերաբերյալ:
Ընդ որում հրապարակված թվերը սպեկուլյատիվ են: Օրինակ վերցնենք «365 օր» տոմսի արժեքը: 1000 ուղևորության դիմաց տոմսի սակագինը 110 դրամ է առաջարկվում: Տարեկամ տոմսը՝ 110.000 դրամ: Ընթերցողին կթվա, որ, եթե տարեկան տոմս գնի, թանկացումը կկազմի 10 դրամ:
Ընդունենք միջին ուղևորը յուրաքանչյուր օր տրանսպորտից օգտվում է 2 անգամ շաբաթը 6 օր: Շաբաթական 12 տոմս, 1 ամսվա մեջ 48 տոմս և հետևաբար տարեկան 576 տոմս: Կլորացնենք դեպի վեր՝ 600 տոմս:
Այժմ 110.000-ը բաժանեք 600-ի և կտեսնեք, որ միջին ուղևորի համար մեկ տոմսի սակագինը կազմեց 180 դրամ:
Մեկ շաբաթից այս հարցը փորձելու են անցկացնել ավագանու նիստով: Ընդ որում սա արվում է շատ կասկածելի ֆինանսական սխեմայով և առանց տրանսպորտային համակարգը մինչև վերջ բարեփոխելու»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
30609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
39507.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
48806.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
85229.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
91729.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
105825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
117322.09.2026, 21:24