«Պարտադիր մասնակցելու եմ նիստին, բա ինչի՞ համար եմ եկել». «Հանրային ձայն»-ից Վահան Ավագյան
![]() 279 Չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ., 10:06 Երևանի ավագանու «Հնարային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է նիստին: Հարցին՝ Վարդան Ղուկասյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր որոշմամբ որևէ մեկը չի մասնակցելու ավագանու նիստին, նշեց. «Մեր կուսակցության նախագահը Արտակ Գալստյանն է»: «Հանրային ձայն»-ից նիստին մասնակցում են Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը: Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ. «Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝ Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
