«Մի՛ խանգարեք», «անջատե՛ք խոսափողը». ԱԺ-ում իրավիճակը լարվեց
![]() 183 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ., 12:24 ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթը. «Մենք քննարկում ենք Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը, դուք եկել, քննարկում եք երեկվա՝ ԲԴԽ անդամի թեկնածուի հարցը»,- ասաց Ռուբինյանը: «Մի՛ խանգարեք»,- արձագանքեց Խամոյանը: «Անջատե՛ք խոսափողը»,- հայտարարեց նիստը վարողը: Հիշեցնենք՝ Ագնեսա Խամոյանն իր ելույթում խոսելով ԱԺ-ում երեկ քննարկված ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու Կարեն Թումանյանի մասին, հայտարարել էր հետևյալը. «Դուք ակնհայտորեն խնդիրներ ունեք սեփական կենսագրության հետ ու այս պայմաններում չեք կարող ստուգել դատավորների բարեվարքությունը: Ես երեկ ավելի խորն ուսումնասիրեցի ձեր կենսագրությունն ու, համադրելով մի քանի տվյալներ, հետևյալ պատկերը ստացա, որ դպրոց հաճախել եք 10 տարեկանում, ավարտել՝ 20 տարեկանում... Մարդն ակնհայտորեն խուսափել է զինծառայությունից: Չեմ կարծում, որ այս դահլիճում կա մարդ, ով չի հասկացել՝ էդ ֆիկտիվ ամուսնությունն ում հետ ա գրանցված եղել: ՔՊ-ական պատգամավորնե՛ր, ձեր քվեարկությամբ կիսելու եք էդ բարոյական հարցը: Դուք մեկին ուզում եք դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունի՞ց, ամուսնանալո՞վ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
